ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարմիր բերետավորներին բերել են, որ երեխեքից պաշտպանե՞ն. կրկին լարված իրավիճակ Ֆիզգարադոկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կրկին  Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի գիտական ավանի (Ֆիզգարադոկի) բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել «ՌԱՏԿՈ» ընկերության դեմ, քանի որ ընկերությունը այսօր առավոտյան կրկին վերսկսել է ապօրինի բազմաբնակարանոց շենքի կառուցապատման աշխատանքները, ինչը հարուցել է բնակիչների վրդովմունքը:

ArmLur.am-ի հետ զրույցում բնակիչները արտահայտել են իրենց զայրույթը, քանի որ իրենց բողոքներին ընդառաջ Երեւանի քաղաքապետարանը ոչ մի քայլ չի ձեռնարկվում:

Նշենք, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի խորհրդական Դավիթ Ճգնավորյանի փաստացի «թույլտվությամբ» է եղել Ֆիզգարադոկի հողերի «հանձնումը»: Եվ ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ըստ մեր տեղեկությունների՝ Ճգնավորյանն ու Մարությանն են համարել, որ արժե Երեւան քաղաքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի այգու տարածքում շինթույլտվություն տալ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս