ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գերությունից վերադարձած զինվորականին ոչ ծառայության են ընդունում, ոչ էլ զինվորական գրքույկը տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմեն Բուդոյանը գերեվարվել է առաջադրանք կատարելիս, 17 օր անցկացրել է Բաքվի բանտում, Հայաստան վերադարձել է հունիսի 12-ին եւ պարզել, որ հայտնվել է կադրերի ռեզերվում: Արմենն ArmLur.am-ին պատմեց, թե ինչպես են ինքն ու իր ընկերները գերեվարվել։

Արմենի պատմելով՝ Բաքվում իրենց օրը չորս անգամ սնունդ են տվել, սիգարետ, մշտական ջուր են ունեցել, անգամ բժշկական միջամտություն են ցուցաբերել։ Սակայն Արմենի հետ գերվարված տղաներից Հայաստան հետ են վերադարձել միայն չորսը։ Արմենը Բաքվի բանտի խցերում հնարավորություն չի ունեցել ընկերներին տեսնել։ Սակայն գերությունից Հայաստան վերադառնալիս Արմենը պարզել է, որ իր անունը հայտնվել է կադրերի ռեզերվում, ավելին արդեն մի քանի ամիս է, ինչ Բուդոյանին ոչ զորացրում են ոչ էլ՝ նշանակում ծառայության։ Սա դեռ ամենը չէ․ 17 օրերի ընթացքում, երբ ինքը Բաքվի բանտերում է եղել, պաշտպանության նախարարությունից որեւէ մեկը ընտանիքի անդամների հետ կապ չի հաստատել։

ArmLur.am-ի հետ զրույցում Արմենը հայտնեց, որ պահանջել է ծառայության նշանակել մեկ այլ զորամասում, եթե ոչ, ապա զորացրեն, սակայն արդեն երկու ամիս է, ինչ չեն զորացրում իրեն, անգամ չեն տալիս զինվորական գրքույկը։ Անգամ պաշտպանության նախարարին է նամակ ուղարկել, սակայն այդպես էլ արձագանք չի ստացել։

Նշենք, որ Արմենն այսօր առանց հկմնական աշխատանքի է մնացել, ունի երեք անչափահաս երեխա. եթե նախկինում ՊՆ-ն բնակարանի վարձն էր փոխհատուցում, այսօր այն արդեն չի արվում:

Երեք անչափահաս երեխաների հայրը այս խնդրով դիմել է Կարմի Խաչի գրասենյակ, ՄԱԿ-ի գրասենյակ: Դեռ արձագանք չունի: Այսօր հանդիպելու է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպաության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին: Իսկ մինչ այդ՝ Բուդոյանը լրատվամիջոցի միջոցով է փորձում իր ձայնը հասցնել պետկան պատկան մարմիններին:

Արմեն Բուդոյանը պահանջում է իրեն տալ իր զինվորական գրքույկը, որն իրեն խիստ անհրաժեշտ է աշխատանքի անցնել այլ ոլորտում:
Բայց արի ու տես, որ պաշտպանության նախարարությանը չի մտահոգում գերությունից վերադարձած զինվորականի կյանքը:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս