Ինչ է կատարվում Թոքաբանության ազգային ինստիտուտի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տևական ժամանակ է՝ խոսակցություններ են ընթանում այն մասին, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն մտադիր է վաճառքի հանել Թոքաբանության ազգային ինստիտուտի շենքը։ Անգամ կառույցը ղեկավարող Գարիկ Սարգսյանը որոշել է այդ շենքը ներառել մասնավորեցման ենթակա կառույցների ցանկի մեջ։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ վերջերս ինստիտուտի տարածքով սկսել է հետաքրքրվել «Ավանգարդ մոթորս» ընկերությունը, որը դիմել է կառավարությանը եւ խնդրել է այդ ինստիտուտի տարածքի մի հատվածն իրենց տրամադրել, սակայն մենք տեղեկացանք, որ կառավարությունը այդ գրությունը ուղարկել է առողջապահության նախարարություն` կարծիքի, եւ նախարարությունը տվել է կարծիք՝ հիմնավորմամբ:

ArmLur.am-ը դիմեց պետական գույքի կառավարման վարչություն, որտեղից հայտնեցին, թե ինստիտուտը ներառված չէ մասնավորեցման ենթակա ընկերությունների շարքում, իսկ ահա անմիջական ղեկավար Գարիկ Սարգսյանի հետ կապ հաստատել այդպես էլ չի հաջողվում։ Իսկ թոքաբանության ինստիտուտ, որտեղից մեզ հայտնեցին, թե մոթորսի առաջարկին դեմ են։ Իսկ ահա առողջապահության նախարարությունից հայտնեցին հետևյալը. «Կառավարությանը առաջարկ էր ներկայացվել, որ ներդրումային ծրագիր իրականացվի ինստիտուտի տարածքի մի փոքր հատվածում։ Մեր կողմից խիստ բացասական պատասխան է ուղարկվել կառավարություն՝ որպես հիմնավորում»։




Լրահոս