Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը և Ազգային հաշտեցման խորհրդի ղեկավար Աբդուլա Աբդուլլահը տնային կալանքի տակ են գտնվում Քաբուլում, հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրին:
Թալիբները զինաթափել են նրանց պահակներին և առգրավել նրանց ավտոմեքենաները:
Ավելի վաղ աֆղանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Քարզայը, Աբդուլան և Իսլամական կուսակցության առաջնորդ Գյուլբեդդին Հեքմաթյարը կմիանան երկիրը կառավարելու խորհրդին, որը պատրաստվում է ձևավորել «Թալիբանը»:
Ակնկալվում է, որ այն կունենա 12 մասնակից, այդ թվում՝ կազմակերպության քաղաքական թևի առաջնորդ Աբդուլ Ղանի Բարադարը և ռազմական հանձնաժողովի ղեկավար Մուլավի Յակուբը:
Ավելի վաղ «Թալիբանի» քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Մուհամեդ Նաիմը հայտնել էր, որ քսանամյա պատերազմն Աֆղանստանում ավարտվել է: