Օգոստոսի 25-ին հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 3316 կգ վայրաճ կանեփի զանգված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 25-ին «Կանեփ-կակաչ-2021» միջոցառման շրջանակներում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 3316 կգ վայրաճ կանեփի զանգված: Տնամերձ 8 հողամասից հայտնաբերվել է կանեփի 1619 բույս: Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է շուրջ 550 գրամ մարիխուանա, 2700 գրամ կանեփ տեսակի թմրամիջոց և տրամադոլի 5 դեղահաբ: Բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաև ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկաններին է հանձնվել տարբեր տրամաչափի 99 փամփուշտ, 4 նռնակ, նռնակի պայթուցիչ, 2 հրացան և 2 ատրճանակ։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող: Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:




Լրահոս