ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Արմավիրի մարզում

 

Երեկ ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին Ford մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր հայտնվել դաշտում:

Ford-ը վարել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երեւանի գնդի  3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Լաերտ Հայրապետյանը, ում տեղափոխել են ոստիկանության Վաղարշապատի բաժին՝ պարզելու սթափության աստիճանը:

 Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ կարգով է իրականացվում ամուսնության մասին տեղեկանքի տրամադրումը:

Սաթենիկ Հախվերդյան (44 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող (ունեցած) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող (չունեցած) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրում է Հայաստանի Հանրապետությունում ամուսնության բացակայության մասին տեղեկանք, որը կարող է դիմողի ցանկությամբ տրամադրվել երկլեզու տարբերակով՝ հայերեն-ռուսերեն կամ հայերեն-անգլերեն:

Տեղեկանք ստանալու համար նախարարություն կարող է դիմել անձը, որի վերաբերյալ տրամադրվում է տեղեկանքը կամ նրա կողմից լիազորված անձը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկանք ստանալու համար անձամբ դիմում ներկայացնելու դեպքում նախարարություն են ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ: Այն դեպքում, երբ անձը նախկինում գտնվել է գրանցված ամուսնության մեջ, ներկայացնում է նաեւ տվյալ ամուսնության փաստը դադարելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ, պետական տուքի վճարման անդորրագիր:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Երկարամյա ծառայության կենսաթոշակ ո՞վ կարող է ստանալ:

Գայանե Գրիգորյան (43 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է քաղաքացիական ավիացիայի`

l թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական եւ թռիչքային անձնակազմերի անդամներին, բորտoպերատորներին եւ բորտուղեկցորդներին, եթե լրացել է նրանց 45 տարին, եւ նրանք աշխատել են առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 20 տարին երկարամյա ծառայության ստաժ է, իuկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատվելու դեպքում` եթե նրանք աշխատել են առնվազն 20 օրացուցային տարի, որից առնվազն 15 տարին երկարամյա ծառայության ստաժ է,

l oդային երթեւեկության կառավարման ծառայության կարգավարի (դիuպետչերի) վկայական ունեցող աշխատողին, եթե լրացել է նրա 50 տարին, եւ նա աշխատել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 15 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթեւեկության կառավարման աշխատանք, իuկ առողջական վիճակի պատճառով oդային երթեւեկության անմիջական կառավարման աշխատանքից ազատված անձին` եթե լրացել է նրա 50 տարին, եւ նա ծառայել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 10 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթեւեկության կառավարման աշխատանք,

l ինժեներատեխնիկական ծառայության աշխատողին, եթե լրացել է նրա 55 տարին, եւ նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին կատարել է երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մասնակի կենսաթոշակ նշանակելու համար անձը կարող է դիմել դրա իրավունքը ձեռք բերելուց հետո՝ ցանկացած ժամանակ՝ մինչեւ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:




Լրահոս