Աֆղանստանում իշխանությունը վերցրած «Թալիբան» ռադիկալ շարժումը վճռականորեն դատապարտում է Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյունները, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ և տուժել է 120-ը, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է «Թալիբանի» ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը՝ շեշտելով, որ թալիբները խոստանում են պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
«Մենք համակ ուշադրություն ենք հատկացնում մեր ժողովրդի անվտանգությանն ու պաշտպանությանը, և այս հանցագործության բոլոր մեղավորները հայտնաբերվելու են և խստորեն պատժվեն», – գրել է Մուջահիդը Թվիթերի իր էջում: