ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, օգոստոսի 30-ին ԱԺ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն արտահերթ նիստ է հրավիրել: Ըստ մեր տեղեկությունների՝ Տիգրանյանի հանձնաժողովը պատրաստվում է հանձնաժողովի համար փոխնախագահ ընտրել, կարելի է ասել հանձնաժողովն արդեն համալրվել է անդամներով:
Նշենք, որ տևական ժամանակ է ԱԺ խմբակցությունները հանձնաժողովների անդամների փնտրտուքի մեջ էին` մասնագետներ չկային, ոլորտային պատասխանատուները քիչ են: Ըստ մեր տեղեկությունների՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը պետք է լինի ընդդիմադիր ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ: Խմբակցությունը հնարավոր է այդ պաշտոնում առաջադրի ՀՅԴ-ական Թադևոս Ավետիսյանին: Հավելենք, որ այդ խմբակցությունը ևս մեկ անդամ ունի այս հանձնաժողովում` Ելենա Կիրակոսյանը ու չի բացառվում, որ խմբակցությունը հենց նրան առաջադրի տեղակալի պաշտոնում:
Սոնա Գրիգորյան