ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովն արդեն ձևավորվել է ու ամբողջ հանձնաժողովը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից է կազմված: Բանն այն է, որ հանձնաժողովի անդամ է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը, որն այս պահին գտնվում է կալանքի տակ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Քրեական Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել կրկին կալանավորել բժիշկ Արմեն Չարչյանին: Նշենք, որ դատախազությունը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը՝ խափանման միջոց կալանքը փոխելու մասին։ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։ Ու ստացվում է, որ ՔՊ խմբակցությունն ինքն իրենով կհավաքվի ու իր «սրտի» ցանկալի որոշումները կկայացնի հանձնաժողովում:
Հավելենք, որ հանձնաժողովի անդամներ են ՔՊ խմբակցության պատգամավորներ Լուսինե Բադալյանը, Հրաչյա Հակոբյանը, Էմմա Պալյանը և Հռիփսիմե Հունանյանը:
Սոնա Գրիգորյան