Գվարդիոլան վստահ չէ, որ Ռոնալդուն կհամապատասխանի իր մարտավարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»:

The Atletic-ը, սակայն, հայտնում է, որ թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան վստահ չէ, որ պորտուգալացին կհամապատասխանի մանչեսթերյան ակումբի մարտավարությանը:

Այնուամենայնիվ, մարզիչը կարծում է, որ ավելի լավ է մրցաշրջանը սկսել այնպիսի հարձակվողով, ինչպիսին Ռոնալդուն է, քան թիմում հարձակվող չունենալը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբը Ռոնալդուի տրանսֆերը գնահատել է 30 միլիոն եվրո:




Լրահոս