Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինը Վասակ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2005 թվականի նոյեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրություններով ընտրվելով որպես Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքի ղեկավար, որպես պաշտոնատար անձ մշտապես օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու լիազորությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրավասու լինելով կազմակերպելու ավագանու և աշխատակազմի աշխատանքները, օրենքով սահմանված կարգով նշանակելու և ազատելու աշխատակազմի քարտուղարին, համայնքային վարչական և համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց, առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, ավագանուն ներկայացնել համայնքի սեփականություն հանդիսացող գույքի կառավարման տարեկան ծրագիրը, դրան համապատասխան տնօրինել համայնքի սեփականություն հանդիսացող գույքը, համայնքի տարածքում իրականացնել պետական սոցիալական ապահովության ծրագրեր, ինչպես նաև օրենքով պատվիրակված այլ լիազորություններ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով շահադիտական շահագրգռվածությունից ելնելով` 2015-2016 թվականների ընթացքում համայնքի բյուջեից «Գուսանագյուղ համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվին փոխանցել է խոշոր չափերի 1.426.000 ՀՀ դրամ և այդ կերպ վատնել, բացի այդ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Լյովա Արարատի Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ, մեկ միասնական դիտավորությամբ, նույն ժամանակահատվածում պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ մտցնելու միջոցով կազմել և օգտագործել է ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթղթեր, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով շահադիտական շահագրգռվածությունից ելնելով`առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուրը 9.475.326 ՀՀ դրամ արժողությամբ գյուղատնտեսական «ՍՊՈՒ-4» շարքացանը և «ՄՏԶ-82.1» մակնիշի տրակտորը անհատույց, սեփականության իրավունքով տրամադրել է որդու` Արտակ Վասակի Ղազարյանի նախագահությամբ գործող «Գուսանագյուղ համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվին, այդ կերպ առաջացնելով ծանր հետևաքներ:

Այսպես՝ Վասակ Ղազարյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքի խոշոր չափերի գույքը հափշտակելու դիտավարությամբ, առանց ավագանու համպատասխան որոշումների, շահադիտական դրդումներով՝ 2015-2016 թվականների ընթացքում, դրամաշնորհային պայմանագրեր կնքելով համայնքապետարանի և որդու՝ Արտակ Ղազարյանի նախագահութամբ գործող «Գուսանագյուղ համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվի միջև, անհատույց «Գուսանագյուղ համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվին փոխանցել է խոշոր չափերով՝ 1.426.000 ՀՀ դրամ գումար, այդ կերպ վատնման եղանակով հափշտակել է այն:

Այսինքն՝ Վասակ Ղազարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանրության համար վտանգավոր արարքը մեղավորությամբ կատարելու համար:

Բացի այդ, շարունակելով իր հանցավոր մտադրության իրագործումը, Վասակ Ղազարյանը, նույն եղանակով, համայնքի առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու դիտավարությամբ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` շահադիտական շահագրգռվածությունից ելնելով` նախնական համաձայնության գալով համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Լյովա Ալեքսանյանի հետ, 2010 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ կառավարության թիվ 1764-Ա որոշմամբ Գուսանագյուղ համայնքին ընդհանուր 9.475.326 ՀՀ դրամ արժողությամբ նվիրաբերված գյուղատնտեսական «ՍՊՈՒ-4» շարքացանը և «ՄՏԶ-82.1» մակնիշի տրակտորը անսարք լինելու պատրվակով, անհատույց, սեփականության իրավունքով տրամադրել է «Գուսանագյուղի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվին, իսկ Լյովա Ալեքսանյանը 2016 թվականի հուվարի 22-ին կազմել, Վասակ Ղազարյանը հաստատել և վավերացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հաստատող, բովանդակությամբ կեղծ` Շիրակի մարզի Գուսանագյուղի գյուղական համայնքի ավագանու նիստի թիվ 1 արձանագրությունը և նույն ավագանու նիստի թիվ 5-Ա որոշումը, որում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել վերոնշված տեխնիկաների հետ կապված, ապա բովանդակությամբ կեղծ փաստաթուղթը շրջանառության մեջ դնելով` ներկայացրել է Շիրակի մարզպետարան և առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուրը 9.475.326 ՀՀ դրամ արժողությամբ «ՍՊՈՒ-4» շարքացանը և «ՄՏԶ-82.1» մակնիշի տրակտորը անհատույց, սեփականության իրավունքով տրամադրվել է որդու նախագահությամբ գործող «Գուսանագյուղի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվին՝ խախտելով 04.02.2011 թվականի թիվ 40-12 նվիրաբերության մասին պայմանագրի 1-ին կետով և 2-րդ կետով նախատեսված պարտավորությունները, այդ կերպ էական վնաս պատճառելով Գուսանագյուղ համայնքի իրավունքներին ու օրինական շահերին, պետության օրինական շահերին` առաջացրելով ծանր հետևանքներ:

Ք.Մ․




Լրահոս