ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատերազմից հետո Կառավարության շենք ներխուժած անձին խոշտանգում են. Մարդու իրավունքների պաշտպանը վարույթ է հարուցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Արսեն Մկրտչյանը հայտնեց, որ նոյեմբերի 9-ին գիշերը ՀՀ կառավարթյուն շենք ներխուժած Անրի Սեդոյանի մասով Մարդու իրավունքների պաշտպանը վարույթ է հարուցել խոշտանգումների մասով:

«Ես գրասենյակից մեծ ակնկալիքներ ունեմ, նաեւ տեղեկացնում եմ, որ խոսել եմ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի օգնականի հետ եւ պայմանավորվածություն եմ ձեռք բերել՝ դիմում կուղարկեմ եւ խնդրի մասին տեղյակ կպահեմ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին: Ավելին՝ հայտնեմ, որ դիմել եմ նաեւ Գլխավոր դատախազին՝ միջնորդությունը քննության առարկա դարձնելու համար»,- նշեց փաստաբանը:

Իսկ ինչ է կատարվում:
2020 թվականի նոյեմբերի 10-ին ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարությունից դժգոհող քաղաքացիները հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու համար: Այդ ընթացքում մի խումբ անձինք ներխուժել էին կառավարության շենք, վնասել գույքը: Իսկ ահա ավելի ուշ վերջիններս մտել էին Ազգային ժողով եւ կառավարական առանձնատուն եւ այնտեղից նույնպես հափշտակություն իրականացրել:

Այդ առթիվ 2020թ. նոյեմբերի 10-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցել էր քրեական գործ: Ըստ դատախազության հաղորդագրության` նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ բազմաթիվ անձինք նշված գործով ներգրավվել են որպես մեղադրյալ: «Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակիցների կողմից գույք ոչնչացնելու, վնասելու, անձանց նկատմամբ բռնություն գործադրելու կոչերի, ուրիշի գույքի և փաստաթղթերի բացահայտ հափշտակությունների վերաբերյալ:
Այսպիսով մեղադրյալի աթոռին է հայտնվել Անրրի Սեդոյանը, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում բազմաթիվ անձանց հետ միասին մասնակցել է ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին, ինչպես նաև՝ նախնական համաձայնության գալով Կարեն Մարությանի հետ, ապօրինի մուտք գործելով ՀՀ կառավարության շենքի թիվ 218, 219 և 402 աշխատասենյակներ՝ կատարել է խոշոր չափերով ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն:

Վերջինիս հետ մեղադրյալի աթոռին է հայտնվել նաև Կարեն Մարությանը, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում բազմաթիվ անձանց հետ միասին մասնակցել է ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին, ինչպես նաև՝ նախնական համաձայնության գալով Անրրի Սեդոյանի հետ, ապօրինի մուտք գործելով ՀՀ կառավարության շենքի թիվ 218, 219 և 402 աշխատասենյակներ՝ կատարել է խոշոր չափերով ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն:

Վերջիններս կալանաավորված են: ArmLur.am-ի հետ զրույցում Անրի Սեդոյանի փաստաբան Արսեն Մկրտչյանն ահազանգում է, որ Անրի Սեդոյանը քրեակատարողական հիմնարկում կմահանա, ինչպես եղավ «Հաց բերող» Արթուր սարգսյանի դեպքում:

Քնար Մանուկյան




Լրահոս