
ArmLur.am-ը Եռաբլուր պանթեոնում պարզեց, որ արցախյան վերջին պատերազմում զոհված հերոսների գերեզմանների կառուցապատման աշխատանքները, հնարավոր է, մինչեւ տարեվերջ չավարտվեն. նրանց մահվան մեկ տարին, սեպտեմբերից սկսած, լրանում է, սակայն գերեզմանաքարերը տեղադրված չեն լինի:
Մենք տեղեկացանք, որ այն ծնողները, որոնք գերեզմանաքարեր էին տեղադրել կամ կահավորել էին իրենց որդիների շիրիմները, այս օրերին հավաքում են ու տեղափոխում ընտանեկան գերեզման: Ծնողները Եռաբլուրում սալիկապատման աշխատանքներ էին կատարել, սակայն Պաշտպանության նախարարությունը դրանք քանդել է. կան ծնողներ, որոնք հասցրել էին անգամ գերեզմանաքարեր տեղադրել, դրանք եւս կհեռացվեն: Բացի այս, զոհված հերոսների ծնողների մի մասը բավարարված չէ, քանի որ Պաշտպանության նախարարությունը որոշել է՝ գերեզմանաքարի վրա լինի հերոսի կիսանդրին, եւ ոչ թե պատկերը՝ ողջ հասակով:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան