Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մոլդովայի նախագահին՝ երկրի Անկախության օրվա առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության 30-ամյակի առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայաստանի և Մոլդովայի ժողովուրդների երկարամյա պատմական կապերն ամուր հիմք են մեր երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման համար։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կիրացնենք փոխգործակցության ողջ ներուժը և կունենանք բազում ձեռքբերումներ տարբեր բնագավառներում՝ ի շահ մեր ժողովուրդների»։




Լրահոս