
Կապան-Գորիս միջպետական Մ2 ճանապարհը բաց է: Այս մասին հայտնում է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը։
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այսօր հայտնել էր, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 26-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացելու վերաբերյալ։