Ռուս խաղաղապահներն ապահովել են շինանարարական տեխնիկա տեղափոխող շարասյան անվտանգ ընթացքը Շուշի-Կարմիր Շուկա երթուղով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս խաղաղապահներն ապահովել են բնակավայրերում ենթակառուցվածքների վերականգնման համար շինարարական տեխնիկա, շինանյութ և սննդամթերք տեղափոխող բեռնատար մեքենաների շարասյան ընթացքի անվտանգությունը: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Ինչպես հաղորդվում է ռազմական ոստիկանության զինծառայողներն ուղեկցել են մոտ 50 միավոր ավտոմոբիլային տեխնիկայից կազմված շարասյունը Շուշի-Կրամիր Շուկա և հակառակ ուղղություններով:

Նշվում է, որ տվյալ երթուղին անցնում է լեռնային տեղանքով, ինչը պահանջում է ուշադրության կենտրոնացում վարորդների և ուղեկցող անձնակազմերի կողմից: Երթուղու երկարությունը կազմում է 42 կմ: Երթուղին անցնելիս շարասյունը հինգ դիտակետ է անցել:




Լրահոս