Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում կտեղադրվեն աղբամաններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնության հատուկ պահպանվող տարածքներում աղբահանության պատշաճ կազմակերպմանը նպաստելու և գետերի հուներն ու անտառածածկ տարածքներն աղբի չնախատեսված կուտակումից զերծ պահելու նպատակով, ՇՄ նախարարի հանձնարարկանով բոլոր արգելոցներում, բնության հատուկ պահպանվող տարածքներում ու հարակից համայնքներում կտեղադրվեն լրացուցիչ աղբամաններ։ Այս մասին տեղեկացնում է ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

Աղբամանների առաջին խմբաքանակն արդեն «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերում է, առաջիկա օրերին դրանք կտեղադրվեն դրանց համար նախատեսված վայրերում։ Բոլոր այն վայրերում, որտեղ նոր աղբամաններ կտեղադրվեն, աղբահանությունը կիրականացնի արգելոցին կամ բնության հատուկ պահպանվող տարածքին հարակից համայնքը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, ևս մեկ անգամ հորդորում եմ աղբը չնետել շրջակա միջավայր։ Շրջակա միջավայրի վիճակը կենսական նշանակություն ունի մեր երկրի զարգացման համար, մասնավորապես՝ բնապահպանական, սոցիալական, կրթական, զբոսաշրջային ու տնտեսական տեսանկյուններից:

Ավելի հոգատար և սրտացավ եղե՛ք շրջակա միջավայրի հանդեպ՝ խիստ կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը»,- հորդորում է նախարարը։




Լրահոս