Քաբուլում ահաբեկչության հետևանքով 2 լրագրող է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աֆղանական «Raha Press» և «Atlas Press» գործակալությունների թղթակիցներ են զոհվել օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով: Այդ մասին շաբաթ օրը հաղորդել է տեղական Pajhwok Afghan News գործակալությունը:

Նշվում է, որ զոհերից մեկը Ալի Ռեզա Ահմադին է՝ «Raha Press» գործակալության հիմնադիրներից և լրագրողներից: Ահաբեկչության մեկ այլ զոհ է դարձել նրա եղբայր Մոջթաբա Ահմադին, ով «Raha Press» և «Atlas Press» գործակալությունների լրագրող էր:

Օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի շենքի մոտ երկու մահապարտներ պայթյուն էին իրականացրել: Ըստ վերջին տվյալների՝ ահաբեկչության հետևանքով զոհվել էր մոտ 200 մարդ, այդ թվում՝ 13 ամերիկացի զինվորական:




Լրահոս