Օգոստոսի 29-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և փոխնախարար Ռուբեն Սարգսյանը ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի ուղեկցությամբ հյուրընկալվել են ԱՀ խորհրդարանում:
Ողջունելով հյուրերին՝ Աժ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորել է նորանշանակ նախարարին և բարձր գնահատել նրա մարդկային և մասնագիտական որակները՝ առանձնապես ընդգծելով Նարեկ Մկրտչյանի գործունեությունը անհետ կորած ընտանիքների հետ հանդիպումների ժամանակ:
Հանդիպմանը քննարկվել է պատերազմից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարության միջոցով իրականացված շուրջ 15 ծրագիր:Նախարարի տեղեկացմամբ նախատեսվում է վերաձևել այդ ծրագրերը՝ դրանք ավելի թիրախային ու նպատակային դարձնելու ակնկալիքով:«Մեր նպատակն է՝ աստիճանաբար այլընտրանքներ զարգացնելով ու ներկայացնելով սոցիալական ուղիղ աջակցությունից անցում կատարել դեպի զարգացման ծրագրեր», -շեշտել է Նարեկ Մկրտչյանը: