Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 27-ին: Երեկոյան ժամը յոթն անց կեսին ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվում է ահազանգ, որ Էջմիածնի Բաղրամյան փողոցի համակցված կերերի խանութ է մտել մի տղամարդ, ծեծել աշխատակցուհուն և տարել գումարը: Շուտով ստացվում է նոր ահազանգ, որ աշխատակցուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է գլխի սալջարդ, նաև ուղեղի ցնցում` հարցականով:
Դեպքի վայր են մեկնում բաժնի օպերատիվ խումբը, աշխատակիցներ բաժնի և Արմավիրի մարզային վարչության ղեկավար կազմից: Տեղում ձեռնարկված միջոցառումներով ճշտվում է, որ խանութ մտած տղամարդը դանակով և ձեռքերով հարվածներ է հասցրել աշխատակցուհուն և հափշտակել դրամարկղի գումարն ու կնոջ բջջային հեռախոսը: