
Օգոստոսի 30-ից 31-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ տեղի կունենա Արարատ Միրզոյանի հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որին կհաջորդի մամուլի ասուլիսը։
ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։