
Այսօր իր անդրանիկ նիստն է գումարել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը: Օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր:
Թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն էր: Հարցը դրվեց քվեարկության եւ Բաքոյանը ստացավ 5 կողմ եւ 2 դեմ ձայն: Այսպիսով, նա ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ: