
Օրեր առաջ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում անհետ կորած զինծառայողների, ռազմագերիների հարազատները: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին ավելի քան մեկուկես ժամ է գերիների և անհետ կորածների հարազատները Ազգային ժողովում փակ հանդիպում են ունենում: Մեր տեղեկություններով նիստին ներկա է ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը:
ArmLur.am-ը հարազատներից փորձեց պարզել, թե ինչ տեղեկություններ կան: Նա մեզ հետ զրույցում հայտնեց, որ դեռեւս որեւէ հստակ բան չկա, իրենք հարցեր են բարձրացնում, բայց դեռես պատասխան չկա: