
Երեկ քաղաքացին անզգուշության կամ դիտավորության սկզբունքով կոտրել էր հայտնի եւ շատերի համար ուխտատեղի հանդիսացող Հաղարծինի հարյուրամյակների պատմություն ունեցող «Երազանքների ծառը», որը բավականին մեծ աղմուկ եւ զայրույթ բարձրացրեց հանրության շրջանում:
Ավելին, հրապարակված տեսանյութում ակնհայտ երևում է, թե ինչպես է տղամարդը փորձում համառորեն անցնել Հաղարծինի «Երազանքների ծառի» միջով, սակայն չի կարողանում եւ կոտրում է այն:
ArmLur.am-փորձել է պարզել, թե ինչ է տեղի ունեցել իրականում, եւ ինչ հետեւանքներ այն կարող է ունենալ քաղաքացու վրա:
Մեզ հետ զրույցում միջադեպի մասին իր գնահատական է տվել բնապահպան Սիլվա Ադամյանը:
Դեպքի առնչությամբ ArmLur.am-ը կապ հաստատեց նաեւ ՀՀ Գլխավոր Դատախազություն, որտեղից մեզ հայտնեցին Տավուշի դատախազությունը նյութերն ուղարկում է Ոստիկանություն՝ ստուգման:
Այսպիսով՝ մարդիկ կարող են ոչ միայն չպահպանել բնությունը, այլեւ կարող են փչացնել, վնասել հարյուրամյակների պատմություն ունեցող եւ պատմական մեծ արժեք հանդիսացող կոթողները եւ մնալ անպատիժ: Այս եւ նման դեպքերի անհետեւանք թողնելը կարող է նախադեպ լինել հաջորդ բարբարոսությունների:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան