ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԲՀԿ-ից ՔՊ-ի գիրկը. ով է ԱԺ կռիվներում աչքի ընկած Կարեն Համբարձումյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ի քվոտայով մարզպետ դարձած, ապա ճամբարափոխ եղած Կարեն Համբարձումյանն իրեն բավական ակտիվ դրսևորեց Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ: Տեսանյութերից եւ ՀՔԾ ուղարկված հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Կարեն Համբարձումյանն 1 անգամ ձեռքով և առնվազն 2 անգամ ոտքով հարվածում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին:

Իսկ ով է Կարեն Համբարձումյանը. ինչպես արդեն նշեցինք Կարեն Համբարձումյանը հեղափոխությունից հետո մի քանի ամիս զբաղեցրել է Սյունիքի մարզպետի պաշտոնը: Նրա աները Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն է: Համբարձումյանը 2006-2018 թթ. ԲՀԿ անդամ է եղել, 2011 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, սակայն մարզպետի պաշտոնից ազատվելուց հետո նա հեռացավ ԲՀԿ-ից եւ արդեն «Իմ քայլ»-ի կազմում դարձավ պատգամավոր, այժմ էլ ութերորդ գումարման խորհրդարանի պատգամավոր է: Սակայն հետաքրքիր է, որ ԲՀԿ-ից լինելու եւ հենց այդ քվոտայով մարզպետ նշանակվելու փաստը Աժ պաշտոնական կայքում առկա նրա կենսագրությունից խնամքով թաքցված է: Այս ամենից զատ, նա փաստորեն վեճերի մեծ սիրահար է :

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս