ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վազգեն Սահակյանը մեկ ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը. հերոսի ծննդյան օրը բացվեց նրա անվամբ ցայտաղբյուր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 23-ին Արցախյան պատերազմի հերոս, ժամկետային զինծառայող Վազգեն Սահակյանը կդառնար 19 տարեկան, սակայն կյանքն այլ ճակատագիր էր նախատեսել մեր հերոսի համար, ինչպես շատերը, այնպես էլ նա պետք է դառնար հավերժի ճամփորդ:

Հերոսի ծննդյան օրը  հարազատ թաղամասում ի  հիշատակ նրա բացվեց ցայտաղբյուր եւ հուշանկար:

Նշենք, որ Վազգենը ծառայության է մեկնել 2020 թվականի օգոստոսի 27 ին, ծառայել է Հադրութում։ Մեկ ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Կռվի առաջին իսկ օրվանից եղել է առաջնագծում, մասնակցել է Շուշի պաշտպանական մարտերին: Զոհվել է  հոկտեմբերի 30-ին՝ Քարին տակում:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս