ArmLur.am-ի տեղեկություններով այս պահին Աժ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գնում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Մեր տեղեկություններով, նա այնտեղ մտադրություն ունի հանդիպել «Հայաստան» խմբակցության կալանավորված պատգամավորներ Մխիթար Զաքարյանին եւ Արթուր Սարգսյանին: Հիշեցնենք, որ այդպիսի մտադրության մասին Թովմասյանն այսօր հայտնել էր նիստի ժամանակ եւ կայցելի նաեւ մեկ այլ կալանավորված պատգամավոր Արմեն Չարչյանին: