
Քաբուլի օդանավակայանում երկուշաբթի տեղի ունեցած հրթիռային հարձակումների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետությունը»: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտարարություն է տարածել ահաբեկչական խմբավորումը:
Հիշեցնենք, որ հարձակման մասին հայտնի էր դարձել այսօր առավոտյան: ԶԼՄ-ները հայտնել են, որ ամերիկյան ՀՕՊ համակարգերը 5 հրթիռ են որսացել: Արկերից մեկն ընկել է օդանավակայանի տարածքում:
Օդանավակայանում հզոր պայթյուն էր որոտացել հինգշաբթի, որի հետևանքով 170 մարդ էր զոհվել, հազարավորները՝ վիրավորվել: Անցյալ ահաբեկչությունը ևս ստանձնել էր ԻՊ-ը, որից հետո ԱՄՆ օդուժն ավիահարված էր հասցրել Աֆղանստանում՝ ԻՊ-ի ներկայացուցչության ղեկավարին վերացնելու նպատակով: