Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) մասնագետները երկրի տարածքում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր շտամ, որը մուտացիայի բարձր աստիճան ունի: Օգոստոսի 30-ին այդ մասին հայտնել Է տեղի Eyewitness (EWN) նորությունների պորտալը:
Ըստ պորտալի՝ շտամը, որն ստացել Է C.1.2 անվանումը, նույնականացվել Է Հարավաֆրիկյան Հանրապետության Վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտւտի մասնագետների կողմից: ՀԱՀ-ի առողջապահության նախարարությունն արդեն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) նախազգուշացրել Է COVID-19-ի նոր տարբերակի մասին:
Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ կորոնավիրուսի նոր շտամը կարող Է բարձր ագրեսիվություն ունենալ՝ պատվաստանյութերի նկատմամբ միաժամանակյա ավելի մեծ կայունությամբ հանդերձ: Առաջին անգամ C.1.2-ը հայտնաբերվել Է մայիսին: Այն իրենից ներկայացնում Է C.1 շտամի մուտացիան, որը ՀԱՀ-ում նույնականացվել Է 2021 թվականի հունվարին: Պորտալը նշում Է, որ կորոնավիրուսի խումբը, որը հայտնի Է որպես C.1, արագ մուտացիայի Է ենթարկվում ավելի ու ավելի նոր բազմաթիվ տարբերակների հայտնվելով: Հարավաֆրիկացի մասնագետները պարզել են, որ C.1 խմբի ներսում մուտացիայի արագությունը կրկնապատիկ բարձր Է, քան մյուս խմբերում:
Նորագույն հետազոտությունները ցույց են տալիս, որ C.1.2 շտամն արդեն ներթափանցել Է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Չինաստան, Նոր Զելանդիա, Մեծ Բրիտանիա, Պորտուգալիա, Շվեյցարիա եւ Մավրիկիոս:
Հարավաֆրիկյան Հանրապատությունն Աֆրիկայում զբաղեցնում Է առաջին հորիզոնականը կորոնավիուսով ախտահարվածների թվով. 2 638 981, մահացել Է 78 377 մարդ: Երկրում կատարվել Է COVID-19-ի դեմ 11,9 միլիոն պատվաստում: Պատվաստման լրիվ բուժընթաց Է անցել 5,6 միլիոն մարդ կամ ՀԱՀ-ի բնակչության 9,6 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: