ՏԻՄ-երին ԱԺ չանցած ուժերն էլ են մասնակցելու. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Պետության առաջ ծառացած բազում խնդիրներից գլուխ չհանող իշխանությունը հիմա էլ ՏԻՄ ընտրություններով է զբաղված՝ որոշել է տեղական ինքնակառավարման մարմինները «վերցնել»։ Ուշի-ուշով աշխատել են ե՛ւ խոշորացվող համայնքների փնջերը կազմելիս, ե՛ւ թեկնածուներ ընտրելիս, ե՛ւ ընտրությունների օրը որոշելիս։ Այնտեղ, որտեղ կոնկրետ եւ իրենց կարծիքով ուժեղ թեկնածու ունեն, հոկտեմբերին են կայանալու ընտրությունները, որտեղ վստահ չեն, հետաձգել են ավելի ուշ շրջանի։ Սակայն ամառվա ընտրություններից դեռ ուշքի չեկած ընդդիմությունը դեռեւս չի հասցրել զբաղվել ՏԻՄ ընտրություններով։

Չնայած ներսում քննարկում են համայնքային ընտրություններին մասնակցելու հարցը՝ հասկանալով, որ եթե այստեղ տանուլ տան, հետո շատ ավելի դժվար է լինելու քաղաքական կյանքում տեղ ունենալը, բայց ակտիվ քայլեր դեռ չեն արել։ Տեղեկացանք, որ աշնան ընտրություններին մասնակցելու պլաններ ունեն նաեւ արտախորհրդարանական ուժերը։

Օրինակ, Արա Զոհրաբյանի «Զարթոնք» կուսակցությունը ձգտում է եթե ոչ համայնքապետեր, գոնե ավագանու անդամներ ունենալ։ Քննարկումների փուլում է նաեւ ԲՀԿ-ն։

Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է հարցումներ անել մարզերում՝ հասկանալու համար, թե ովքեր շանս ունեն համայնքապետ դառնալու, ըստ այդմ էլ կկազմվեն ԲՀԿ համամասնական ցուցակները։ Առայժմ միայն երկու տարածքում ունեն մասնակցելու վերջնական որոշում՝ Կոտայքում եւ Լոռիում։

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս