ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոստումներ և իրականություն. կառավարությունը խոստանում է բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն շարունակում է ներկայացնել կառավարության նոր եւ նախորդ ծրագրի նմանություններն ու տարբերությունները: Այս անգամ կանդրադառնանք կրթության եւ զբոսաշրջության ոլորտին:

Կառավարության նախորդ ծրագրում նրանք խոստացել էին բոլոր համայնքներում 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասցնել 70 տոկոսի, ապահովել բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին կայուն դպրոցական սննդով, ինչպես նաև անցնել համընդհանուր ներառական հանրակրթության մինչև 2023 թվականը։ Եվ ահա, նոր ծրագրով արդեն համընդհանուր ներառական հանրակրթությանն անցնելու ժամկետները երկարացվել են՝ ոչ թե մինչև 2023, այլ 2024 թվականը։ Միևնույն ժամանակ կառավարությունը խոստանում է ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնել 30-50 տոկոսով։

Եթե նախորդ ծրագրում կառավարությունը հստակ ոչինչ չէր խոստացել դպրոցաշինության մասով, ապա նոր ծրագրով խոստանում է մինչև 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 500 մանկապարտեզ և նախակրթարան:

Զբոսաշրջության մասով կառավարության նոր ծրագրում ավելացել են մի քանի  խոստումներ։ Նոր ծրագրով կառավարությունը խոստանում է բարեկարգել առնվազն 20 զբոսաշրջային վայրեր, մինչև 2025 թվականը ապահովել առնվազն 25 նոր ուղղություններով չվերթներ և մինչև 2026 թվականը միջազգային այցելությունների թիվը հասցնել 2․5 միլիոնի։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս