Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Ուղերձում նշված է.

«Հարգելի Սադիր Նուրգոժոևի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ղրղզստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի կապակցությամբ: Համոզված եմ, որ մեր երկրների ժողովուրդների միջև առկա փոխադարձ հարգանքի և բարեկամության լավ ավանդույթները կշարունակեն ամուր հիմք հանդիսանալ Հայաստանի և Ղրղզստանի միջև բազմակողմանի փոխշահավետ համագործակցության համար:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ Չոլպոն-Ատայում ինձ ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի շուտով կյանքի կոչել մեր պայմանավորվածությունները:

Հարգելի Սադիր Նուրգոժոևի,

Տոնական այս օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու պաշտոնում, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։




Լրահոս