ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն օգոստոսի 30-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմին է ներկայացրել թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դիրիժոր Կարեն Դուրգարյանին:
Արա Խզմալյանը տեղեկացրել է, որ տնօրենի պաշտոնում Կոնստանտին Օրբելյանի պաշտոնավարման ժամկետըլրացելէ, սակայն վստահություն է հայտնել, որհամագործակցության եզրերը սպառված չեն, և այն կշարունակվի նոր ձևաչափով՝օպերային թատրոնում մաեստրոյի մասնագիտական և գործնականներուժի կիրառմամբ:
«Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մաեստրո Օրբելյանին այս տարիներին կատարած աշխատանքի ևներդրման համար: Մաեստրոն այն գործիչն է, ումգալով նոր գույն հաղորդվեց,և նոր բովանդակություն ձևավորվեց թատրոնում»,- ընդգծել է Արա Խզմալյանը:
Նախարարի տեղակալն իր շնորհակալությունն է հայտնել նաև տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանինև թատրոնի ողջ անձնակազմին՝ համավարակի սահմանափակումներով պայմանավորված և պատերազմի ժամանակ դրսևորած ակտիվության ու նախաձեռնողականության համար: Նախարարի տեղակալը նշել է նաև, որ այնուամենայնիվ բոլոր առավելություններով ու ձեռքբերումներով հանդերձ՝ թատրոնում առկա են խնդիրներ, և բավականին աշխատանք կա կատարելու լիարժեք արդյունքի հասնելու համար:
Արա Խզմալյանն օպերային թատրոնի անձնակազմին է ներկայացրել Կարեն Դուրգարյանին՝ շեշտելով, որ մաեստրոյի գործունեությունը մանրամասն ներկայացնելու կարիք չկա, քանի որ Կարեն Դուրգարյանը երկար տարիներ աշխատել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնումև շատ լավ տիրապետում է այս թատրոնի առանձնահատկություններին: Նախարարի տեղակալը շնորհավորել էԿարեն Դուրգարյանին կարևոր, սակայն բարդ և պատասխանատու կառույցը ղեկավարելու համար և մաղթել արգասաբեր աշխատանք:
«Կարեն Դուրգարյանն այս ամիսների ընթացքում կպաշտոնավարի որպես տնօրենի պաշտոնակատար: Առաջիկա ամիսների ընթացքում կձևակերպվեն բոլոր խնդիրները, առաջնահերթություններն ու քայլերի հաջորդականությունը: Անհրաժեշտ է ճիշտ գնահատել մասնագիտական ներուժը և խաղացանկային քաղաքականությունը՝ ըստ այդ ներուժի: Պետք է ունենալ այնպիսի նպատակային խաղացանկային քաղաքականություն, որը կնպաստի միջազգային համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև հստակ խնդիր էդրված նորանշանակ պաշտոնակատարի առջև՝ մոբիլիզացնել ոչ միայն օպերային թատրոնի ներսում առկա ստեղծագործական, այլև թատրոնից դուրսգտնվող ներուժը: Մենք ունենք վաստակաշատ անուններ, որոնց փորձը, գիտելիքն ու իմացությունն անպայման պետք է կիրառելի լինեն օպերային արվեստի առաջխաղացման գործում:
Պետք է ընդգծեմ, որբավականին խիստ են մեր պահանջները պաշտոնակատարի հանդեպ, միևնույն ժամանակ գործադիր իշխանությունը լիարժեք և լիակատար աջակցություն է ցուցաբերելու մաեստրո Դուրգարյանին և թատրոնի կոլեկտիվին: Մենք աշխատելու ենք շատ սերտ, և քննարկվելու են բոլոր կարևոր խնդիրները»,- նշել է Արա Խզմալյանը և շնորհակալություն հայտնել Կարեն Դուրգարյանին մասնագիտական և անձնական առաջնահերթություններ փոխելու արդյունքում օպերային թատրոնը ղեկավարելու համաձայնության համար:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել թատրոնի աշխատակազմին և Կոնստանտին Օրբելյանին կատարած աշխատանքի և այս ընթացքում իրականացրած համագործակցության համար:
«Ինչ վերաբերում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին, պետք է նշեմ, որ առաջարկվելու են աշխատանքային որոշակի ռիթմ և տեմպ, որովհետև օպերային թատրոնը մի կառույց է, որտեղ անհրաժեշտ էկարգ ու կանոն, հստակ աշխատանք ևնվազագույնը 6 ամիս առաջունենալ հստակ խաղացանկ: Հուսով եմ, որ մեր համատեղ աշխատանքը կիրականացնենք բարձր արհեստավարժությամբ և ջերմ մթնոլորտում»,- ասել է թատրոնի նորանշանակ տնօրենի պաշտոնակատարը: