ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևն այսօր եղել է Բաքվում: Նա հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ եւ ըստ Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության, կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարը:
Ըստ հաղորդագրության, կողմերը նաև քննարկել են ղարաբաղյան վերջին պատերազմից հետո ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, և վստահության ամրապնդող միջոցառումների իրագործումը: Հավելենք, որ Իգոր Խովաևը նախկին փոխնախագահին` Իգոր Պոպովին փոխարինել է անցած հուլիսին: