ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1,5 ամիս անց. որտեղ է Սյունիքի մարզպետի որդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի պաշտպանների բողոքը վերջինիս խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասով: Ինչպես հայտնի է, հուլիսի 13-ին Կարեն Պողոսյանի եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջեւ վիճաբանություն էր եղել, որը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ, որից հետո հիվանդանոց էր տեղափոխվել նախկին մարզպետի հարազատներից մեկը:

Դեպքից հետո իրավապահները հետախուզում հայտարարեցին Սյունիքի ներկայիս մարզպետի Կարեն Պողոսյանի նկատմամբ ու խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: 1,5 ամիս է, ինչ իրավապահները փնտրում են Սյունիքի նախկին մարզպետի որդուն, բայց դեռես չեն գտել:

Կրակոցների մասով հարուցվել է քրեական գործ սպանության փորձի հատկանիշներով, սակայն նկատենք, իրավապահները ակտիվ կերպով կալանքի են տանում Սյունիքի տարբեր համայնքների ղեկավարներին կամ հաշվեհարդար տեսնում նախկին մարզպետի հարազատների հետ:

Քնար Մանուկյան




Լրահոս