ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբեմնի օրինակելի գյուղապետը՝ իշխանությունների թիրախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոռացավ Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի մասին տարիներ առաջ Գեղարքունիքի մարզում որպես օրինակելի գյուղապետ ներկայացնելու հայտարարությունը եւ այսօր այդ օրինակելի համայնքի ղեկավարին վախեցնելու համար Ազգային Անվտանգության ծառայությանն է ուղարկում նրա հետեւից:

Խոսենք փաստերով

Դեռես 2018 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գնացել էր Գեղարքունիքի մարզ եւ մարզպետարանի նիստերի դահլիճում մարզի համայնքների ղեկավարների ու մարզի այլ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ որպես սեփական քրտինքով, զրոյից մինչեւ բարեկեցության հասնելու օրինակ ներկայացրել էր Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանին:

Արդյունքում 2 տարի անց՝ սեպտեմբերի 27-ին, սկսվեց 44-օրյա պատերազմը, ինչի հետևանքով թշնամին ներխուժեց մեր սահմանը եւ արդեն 3,5 ամիս է, ինչ մեր սեփական հողում զինվոր է սպանում, գերեվարում: Այս գործընթացը չհանդուրժեցին սահմանամերձ համայնքների մի շարք ղեկավարներ, որոնց մեջ էր Հակոբ Ավետյանը: Արդյունքում երկրի անվտանգությամբ անհանգստացած Հակոբ Ավետյանը հայտարարեց, որ սատարում է «Հայաստան» դաշինքին, ինչից հետո վերջինիս նկատմամբ իրավապահ համակարգը գրոհ սկսեց ըստ էության իշխանությունների հրահանգով, ինչը մինչ օրս շարունակվում է: Ստացվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որդեգրել է մեկ կարգախոս՝ ով մեզ հետ չէ, մեր թշնամին է՝ մոռանալով, որ իրական թշնամին հասել է ՀՀ սահման եւ 3,5 ամիս է որեւէ քայլ չի իրականացվում՝ թշնամուն իր իրական տեղը ցույց տալու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս