2021 թվականի առաջին կիսամյակում արտահանումն Հայաստանից աճում է բացառապես հանքահումքի հաշվին: Սակայն հանքահումքից բացի որոշակի աճ կա նաեւ ոչ թանկարժեք մետաղների, մանածագործական իրերի, բուսական արտադրանքի գծով: Վիճակագրական կոմիտեն նոր տվյալներ է հրապարակել, որից պարզ է դառնում, որ ներմուծումը շարունակում է գերազանցել արտահանմանը, սակայն այս տարի արտահանումն ավելի արագ տեմպերով է աճում, քան ներմուծումը:
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի արտահանման 38%-ը: 2020 թվականի առաջին կիսամյակի համեմատ հանքահումքի արտահանման ծավալներն աճել են մոտ 148 մլն դոլարով կամ 38.8%-ով: Հայաստանից ամբողջ արտահանումն ավելացել է 261 մլն դոլարով, որից 148 մլն դոլարը՝ հանքահումքի հաշվին: Հայաստանի հանքահումքը արտահանվում է հիմնականում Շվեյցարիա, Չինաստան, ԵՄ երկրներ՝ Գերմանիա, Բուլղարիա, Նիդերլանդներ և այլն:
Հայաստանից արտահանվող հաջորդ խոշոր ապրանքումբը պատրաստի սննդի արտադրանքն է: Արտահանումը կազմել է 257 մլն դոլար, որն աճել է 11 մլն դոլարով կամ 4.6%-ով: Ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է մոտ 159 մլն դոլար: 2020 թվականի առաջին կիսամյակի համեմատ այն աճել է 43 մլն դոլարով կամ 36.7%ով: Փոխարենը նվազել է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումը:
Մանրամասները՝ տեսանյութում: