ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն են իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ԱԱՏՄ աշխատակիցները խստացված ստուգայցեր են կատարել մանրամեծածախ առեւտրի 28 կետեր, որտեղ խախտումներ չեն արձանագրվել, 6 գրասենյակներ՝ արձանագրվել է 4 խախտում, բժշկական օգնության սպասարկում իրականացնող 2 կազմակերպություններ՝ 2 խախտում, 8 դեղատներ՝ 0 խախտում, 40 հանրային տրանսպորտ՝ 5 խախտում։
Տրվել են նախազգուշացումներ։