Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել 2020թ. սեպտեմբերի 27-ին ժամը 00:00-ից անհայտ անձի /անձանց/ կողմից «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ սերվերային ցանցի վրա համակարգչային DDOS հարձակումներ գործելու, սերվերների գործունեությունը դիտավորությամբ խափանելու, տեղեկատվական համակարգում պահվող տեղեկությունները ջնջելու, բջջային կանխավճարային համակարգը շարքից հանելու և ընկերության համակարգչային համակարգում պահվող տեղեկատվությանն ապօրինի տիրանալու, արդյունքում «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերությանն առանձնապես խոշոր չափի գույքային վնաս, համակարգչային ծրագրերի աշխատանքի խափանման տեսքով ծանր հետևանքներ և համակարգչային համակարգում պահվող տեղեկությունների կորստի տեսքով զգալի վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն։
ԱՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասով և 265-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսվեց արցախյան երկրորդ պատերազմը, որը տեւեց 44 օր: