
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կատար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Մեհրան Վ.-ն:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2017 թ. հոկտեմբերի 8-ից ԻԻՀ Ինտերպոլի կողմից հետախուզվում էր ԻԻՀ քրեական օրենսգրքի 1-ին հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: