
Վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը է տարածել, որում վերջինս դիմում է Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլիին` կոչ անելով նրան հրաժարական տալ:”Ես Վրաստանի քաղաքացի եմ եւ անպայման կգամ իշխանության”,- հայտարարել է Իվանիշվիլին:Նշենք, որ Վրաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտի ներկայացուցիչները ողջունել են Իվանիշվիլիի` քաղաքականությամբ զբաղվելու որոշումը: Նրանցից ոմանք բարձր են գնահատում վերջինիս հնարավորությունները իշխանության համար պայքարելու գործում:Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 7-ին վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հայտարարություն էր տարածել, որում նա հայտնել էր 2012թ. Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին` իր մասնակցության մասին: