Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վարչակազմն առաջարկել է փոխել ուկրաինական պետության անվանումը: Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը առաջարկել է Ուկրաինան անվանել Ռուս-Ուկրաինա: Նա նման առաջարկություն է արել լրագրող Ռոման Ցիմբալյուկին տված հարցազրույցում, գրում է MK.ru-ն:
Ըստ Արեստովիչի` Ուկրաինայի` Ռուս-Ուկրաինա անվանափոխումը կլինի պատմական արդարության վերականգնում: Զելենսկու վարչակազմի ղեկավարի խորհրդականը կարծում է, որ անհրաժեշտ է Ռուսաստանից խլել «ռուսների բրենդը»:
Արեստովիչը նշել է, որ այժմ «ռուս-ռուսական պատերազմ է», իսկ «Ռուսաստանը մենք ենք … ռուսները»: Արեստովիչը միաժամանակ ընդգծել է, որ այժմ Ուկրաինայում աշխատում են դրա վրա, չնայած նա չի բացահայտել, թե ինչի վերաբերյալ է այդ աշխատանքը, և որքան լուրջ են երկիրը անվանափոխելու ծրագրերը: