
ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը տեղեկացնում է.
«Հարգելի ընկերներ, գործընկերներ, տեղեկացնում եմ, որ ս.թ. սեպտեմբերի 1-ից չեմ իրականացնելու ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղարի պարտականությունները: Շնորհակալություն եմ հայտնում բազմամյա համատեղ աշխատանքի համար. հույս ունեմ՝ համագործակցելու դեռ շատ առիթներ կունենանք: ԿԸՀ գործունեության, ընտրական գործընթացների վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Լուիզա Ավետիսյանին»: