Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը` Թուրքիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ, ասել է, որ եթե Հայաստանը դրական քայլեր անի՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Թուրքիան համարժեք արձագանք կտա։
«Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո այդ ուղղությամբ առաջընթացի համար նոր հնարավորություններ են ստեղծվել», – ասել է Թուրքիայի նախագահը։
Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստի ժամանակ հայտարարեց՝ որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից։
«Մենք այդ ազդակները կգնահատենք և այդ ազդակներին դրական ազդակով կպատասխանենք», – ասաց գործադիրի ղեկավարը։ Ինչ են նշանակում այս հայտարարությունները եւ ինչ սպասել առաջիկայում, ArmLur.am-ը զրուցել է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան