Արցախի «Արդարություն» խմբակցություն այսօր հայտարարություն է տարածել՝ ասելով, որ անընդունելի է համարում մասնակցել խորհրդարանական նիստի, որը, համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի, չի կարող համարվել հատուկ նիստ, որտեղ չես կարողանալու քո դիրքորոշումը արտահայտել՝ ուստի Արցախի «Արդարություն» խմբակցությունը չի մասնակցելու այս նիստին: Այս հայտարարության առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:
-Տիկի՛ն Հակոբյան, խմբակցությունում եւկուսակցությունում միաձա՞յն է ընդունվել այդ որոշումը:
-Այո, սա քանի որ խմբակցության հայտարարությունն էր, մենք մեր գործադիր մարմնի հետ ենք քննարկում կատարել եւ իրենք միանշանակ համաձայն են: Սա խմբակցության դիրքորոշումն է նաեւ: Դեպքերը սկսեցին զարգանալ նախորդ օրվանից սկսած եւ ՔՊ-ն կարողացավ այնպիսի օրակարգ թելադրել, որ մենք բոյկոտեցինք նիստը եւ չմասնակցեցինք, իհարկե բխող հետեւանքներ անպայման կլինեն:
-Ի՞նչ օրակարգ, մի փոքր կմանրամասնեք՝ խնդիրը որն է եղել:
-Նախ ամեն ինչ սկսվեց նախորդ օրը, երբ ՔՊ-ն այստեղ տիրոջ իրավունքով էր իրեն պահում: 30 տարի այսպիսի բան չէր եղել, երբեւէ Հայաստանի իշխանություններն այստեղ օրակարգ չէին թելադրում եւ իրենց հրամայողի կարգավիճակում չէին պահում: Սա առաջին դեպքն էր, մինչ այս եղբայրական, գործընկերային հարաբերություններ էին: Իսկ այս անգամ ՔՊ-ի կիսագրագետ ինչ-որ երիտասարդ, անհայտ կրթությամբ մարդիկ եկել են Արցախ եւ ինչ-որ բան են թելադրում: Ինչպես իրենք իրենց պահում են ՀՀ Ազգային ժողովում, նույն օրակարգը բերեցին Արցախ: Իրենք որոշում էին, որ իրենց խմբակցությունից յոթ հոգի էին եկել, ապա պետք է համամասնություն պահվի եւ երեք հոգի մասնակցի «Հայաստան» խմբակցությունից եւ մեկ հոգի «Պատիվ ունեմ» խմբակցությունից, այն դեպքում, որ ընդդիմադիր խմբակցություններն ավելի մեծ պատվիրակությամբ էին եկել:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան