Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագիր Մանե Թանդիլյանին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին։
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Արմինե Պետրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար։
Մանե Թանդիլյանը նախարար էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 2-ին՝ հանդիսավորությամբ հայտնելով այդ մասին: Մինչ այդ օգոստոսին Մանե Թանդիլյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը եւ հեռացել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից ու կուսակցությունից:
Ապա Մանե Թանդիլյանը տարբեր հարցազրույցներով հանդես եկավ՝ պարզաբանելով, թե ինչու է նման որոշում կայացրել: Նա նշել էր, որ ոչ թե նախարար դառնալու առաջարկ է ստացել, այլ ինքն է առաջարկել աշխատել, գիտելիքն ու հմտություններս ծառայեցնել արցախցուն։ Արցախում այժմ պաշտոններ չկան, դրանք ծառայություններ են։ Արցախը հենց ծառայող նվիրյալների կարիք ունի։ Սակայն փաստորեն այս նշանակումից դեռ մեկ տարի էր չանցած Մանե Թանդիլյանը թողնում է իր պաշտոնը: Ստացվում է՝ որպես նվիրյալ նրա ծառայությունը մեկ տարի էլ չտևեց:
Մանրամասները՝ տեսանյութում: