ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սեպտեմբերմեկյան նվեր՝ վարորդներին. Երեւանի կենտրոնում երթևեկությունը կաթվածահար է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 1-ին` ուսումնական առաջին օրվան ընդառաջ Երեւան քաղաքում կատվածահար է եղել երթեւեկությունը: Երեւանի կենտրոնում պարեկային ծառայության աշխատակիցները չեն կարողանում կարգի հրավիրել Երևանի կենտրոնում երթեւեկությունը
ArmLur.am-ը պարեկային ծառայության աշխատակիցներից հեաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված, որ ուսումնական տարվա առաջին օրը երթեեկությունը Երեւանի կոնտրոնում կանոնակարգված չէ եւ կենտրոնի լուսացույցների զգալի մասը չի աշխատում, եւ վարորդները  հայտնվել են խցանումների մեջ:

Իսկ ինչ բացատրություն է տալիս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը: Մեզ հետ զրույցում ընկերությունից հայտնեցին, որ Երեւանի կենտրոնում էլեկտրամատակարարումը դադարեցվել է վթարի հետեւանքով: Ասել է, թե սեպտեմբերի 1-ի տոնական օրով վթարը կաթվածահար իրավիճակ է ստեղծել Երեւանի կոնտրոնում:




Լրահոս