ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանախը՝ իշխանությունների թիրախում. ինչ է սպասվում նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթուր Այվազյանը, որը առավել հայտնի է Մանախ անունով 2019 թվականին միջադեպ էր ունեցել ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Աժ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ, սակայն նա համաներման արդյունքում ազատվեց պատժից: Ըստ էության իշխանությունները չթողեցին, որ նա այդքան հեշտ ու հանգիստ ազատվի այդ ամեն ինչից ու նրան հերթական անգամ հասցրել են դատարան:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զորահավաքային զորակոչի միջոցով, ինչպես նաև կամավորական հիմունքներով ընդգրկված չլինելով Տեղ համայնքի սահմանամերձ բնակավայրերի ինքնապաշտպանական ջոկատներում և այդ տարածքներում ՀՀ սահմանների պաշտպանությունն իրականացնող պետական իրավասու որևէ ստորաբաժանման կազմում, նման մտադրությունն օրենքով սահմանված կարգով իրացնելու փոխարեն Կարապետ Զավենի Առաքելյանի, Արտակ Զավենի Առաքելյանի, Գրիգոր Նորիկի Ղահրամանյանի, Գեղամ Հովհաննեսի Վարդանյանի, Արթուր Սարգսի Մարգարյանի, Կարեն Սերգեյի Իսրայելյանի և Սերգեյ Անդրանիկի Մարությանի հետ, 2021թ. մայիսի 14-ին` ժամը 15:30-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի՝ Տեղ համայնքի Տեղ բնակավայրի Արցախի փողոցի հատվածում` երթևեկելի մասում կանգնելով, մեքենաներ կայանելով, փակել են ավտոճանապարհը՝ կաթվածահար անելով, խաթարելով բնականոն երթևեկությունը, ինչից հետո հասարակական վայր հանդիսացող նույն ավտոճանապարհին հայհոյախառն արտահայտություններով, աղմուկ-աղաղակով շուրջ 30 րոպե դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հանրության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, այն է` արհամարհելով սահմանամերձ բնակավայրի բնակիչների` իրենց անվտանգության նկատմամբ ունեցած փխրուն տրամադրությունները, «Քո գյուղի պաշտպանը ես եմ, Ես Մանախն եմ» բովանդակությամբ խոսքերով սեփական անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, դյուրագրգիռ պահվածքով, հակահասարակական նշված պոռթկմանը հագուրդ տալու նպատակով հակադրվել է նրա ներկայությունը չհանդուրժող բնակիչների` ճանապարհը բացելու և գյուղից հեռանալու պահանջներին, փոխարենը սկել է քաշքշել հակաիրավական գործողությունները խափանող անձանց, որով հավաքվածների, այդ թվում` կանանց ու երեխաների մեջ առաջացրել է զայրույթ, վրդովմունք, տագնապ:

Ի դեպ Արթուր Այվազյանը, 15 տարվա ազատազրկման է դատապարտված եղել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի խորհրդարանի ահաբեկչության գործով կարևորագույն վկայի սպանությունը պատվիրելու և իրագործելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս