Քաղաքացիները եթե նախկինում թաշկինակներ էին կապում տարածքում գտնվող ծառերի ճյուղերին, հիմա դրանց փոխարինում են օգտագործած բժշկական դիմակները:
Եւ ամենակարևորը՝ վանքի ղեկավարությունը ցուցանակ է տեղադրել՝ հորդորելով, որ զերծ մնան սնոտապաշտությունից և ծատերից չկապել թաշկինակներ, բայց դա չի խանագարում, որպեսզի քաղաքացիներն իրենց օգտագործած դիմակներով աղտոտեն շրջակա միջավայրը: Իսկ ինչպես հայտնի է՝ բժշկական օգտագործած դիմակը համարվում է վտանգավոր թափոն:
Բայց արի ու տես, որ այս պայքարում Գեղարդավանքն անզոր է, իսկ մարզպետարանին ամենևին չի հետաքրքրում վանքի տարածքում, տուրիստական վայր հանդիսացող վայրում նման աղտոտվածությունը:
Ս.Հ.