Երեկ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցներն ու Հայաստանի փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները Երևանի Տիգրան մեծի փողոցում կանխեցին մի երիտասարդի ինքնասպանության փորձը: Ինչպես armlur.am -ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը երիտասարդը 23 ամյա Գրիգոր Տոնոյանը փորձում էր ցած նետվել Տիգրան մեծի փողոցի 76 շենքի 5 հարկանի շենքի 5-րդ հարկից, այնուամենայնիվ շուրջ 1,5 տևած բանակցություններից հետո ոստիկաններն ու փրկարարները կարողացան երիտասարդին հետ պահել ինքնասպանությունից: Այս պահին ոստիկանության ավտոմեքենան երիտասարդին տեղափոխում է ոստիկանության Էրեբունու բաժին: Այնտեղ արդեն կճշտվի երիտասարտի ինքնասպանության դրդապատճառները: Ֆոտոլրագրողը հայտնեց նաև որ Գրիգոր Տոնոյանը, 1 տարի առաջ նույնպես ինքնասպանության փորձ էր կատարել, ու միայն շնորհիվ ոստիկանների հնարավոր էր եղել կանխել ինքնասպանությունը:
Երիտասարդի ինքնասպանության երկրորդ փորձին կրկին միջամտել են ոստիկանները
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ